Ինչպես են ուղևորները թռնում այրվող ինքնաթիռից

Այրված ինքնաթիռի բորտուղեկցորդը մահացել է՝ փրկելով ուղևորներին։ Այս մասին հաղորդում է «Вести»-ն։
«Вести»-ի փոխանցմամբ՝ ականատեսները պնդում են, որ նա մինչև վերջին պահը դուրս է բերել ուղևորներին այրվող ինքնաթիռից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող  ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս:

Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ և 6 տուժած։ Զոհերի թվում 2 երեխա կա։

SSJ-100-ի վթարի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ