Քաղաքացի Մարտին Ամիրղանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, բարեկամներ, ուզում եմ բոլորիդ ասեմ, որ Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։
Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում, որտև ես չեմ սիրում փախե փախ անել, դա իմը չի ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու։ Հարգանքներս բոլորիդ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրկիզել են NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը: