Կրակը ոչնչացրել է արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մի մասը

Վերջին տվյալներով՝ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է 1 զոհի և 4 վիրավորի մասին, որոնք տոիժել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով:

Գործակալությունը, վկայակոչելով «Ռոսավիացիայում» իր աղբյուրին, հայտնում է, որ ինքնաթիռին միայն երկրորդ փորձից հետո է հաջողվել վայրէջք կատարել եղանակային վատ պայմանների հետևանքով:

Վայրէջքի ժամանակ բռնկվել էր ինքնաթիռի շարժիչը: Կրակը ոչնչացրել է օդանավի գրեթե կեսը, հայտնել է RIA Novosti-ի աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայությունում:
Ուղևորների մի մասն ինքնաթիռը կարողացել է ինքնուրույն լքել:

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263 հոդվածի հատկանիշներով, այն է՝ «Անվտանգության կանոնների խախտում օդանավի շահագործման ժամանակ, որը հանգեցրել է 2 և ավելի մարդկանց մահ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ