Սարսափելի պատահար` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռից

Սարսափելի դեպք է տեղի ունեցել «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում։ Դեպի Մուրմանսկ թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և վայրէջքի ժամանակ այրվել:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ինքնաթիռում եղել է շուրջ 70 ուղևոր, վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։

Ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել Մուրմանսկ թռիչքից անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ արդեն այրվում էր:

Տեսանյութը դիտեք ստորև

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ