Երևանի բակերը ծառայելու են բնակիչների հանգստին և ժամանցին. հիմնանորոգվել է Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին

Տարեկան նախագծերով բարեկարգված բակերի թիվը Քանաքեռ-Զեյթունում փուլ առ
փուլ ավելանում է։ Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած այգում բնակիչների լիարժեք հանգստի համար ստեղծվել են հարմարվետ պայմաններ. տեղադրվել են մարզական սարքեր ու մանկական խաղեր, նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև բակային տարածքներում: 2023թ.-ին ընդհանուր առմամբ բարեկարգվել է շուրջ 30 բակ:

«Այն, որ Երևանի բակերը պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ