Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև Արամ Ղազարյանին ՀՀ Լոռու մարզպետ նշանակելու մասին հարցը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալաչայանը նշեց. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 163 հոդվածի 2 մասով, և ՏԿԵ կառավարման մասին օրենքի 6-րդ հոդվածի 1 մասով, ձեր քննարկամանն եմ ներկայացում Արամ Ղազարյանին նշանակել ՀՀ Լոռու մարզպետ նշանակելու հարցը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ պարոն Ղազարյանը ներկա է, նա նախկինում մինչև 2023 թվականը եղել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը և այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ:

«Շնորհակալություն, երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում տեղյակ եմ մարզում առկա հիմնահարցերի մասին և նշանակվելու պարագայում պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ