Ադրբեջանի կողմից եղել են առաջարկներ տարբեր ճանապարհների վերաբերյալ, որոնք ՀՀ-ն մերժել է. Արթուր Հովհաննիսյան

«ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով և այդ նախագծի մեջ բավականին հստակ ներկայացված են բոլոր այն ճանապարհները, բոլոր այն հնարավոր կապուղիները, որոնք մենք պատրաստ ենք բացելու, ապաշրջափակելու առումով և այս առաջարկը ներկայացված է ամբողջ միջազգային հանրությանն՝ այդ թվում Ադրբեջանին և տարածաշրջանի այլ պետություններին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիյանն էլ նշեց, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից բազմաթիվ առաջարկներ են եղել, որին ՀՀ-ն չի համաձայնել. «Պարզ է, որ խաղաղության օրակարգը ենթադրում է խոսակցություններ և բանակցություններ, դրա ընթացքում հնչում են առաջարկություններ երկու կողմերի կողմից, և՛ մեր կողմից են հնչել բազմաթիվ առաջարկություններ, որոնք չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից են հնչել բազմաթիվ առաջարկություններ, որոնք չեն ընդունվել Հայաստանի կողմից՝ հաշվի առնելով ՀՀ-ի պետական շահը: Ադրբեջանի կողմից եղել են առաջարկներ տարբեր ճանապարհների վերաբերյալ, որոնք ՀՀ-ն մերժել է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ