Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհ կկառուցվի

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի Կառավարության որոշման նախագիծը։

«ՀՀ–ի և Ասիական զարգացման բանկի միջև առկա համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27–ին։ 60 միլիոն 90 հազար եվրոյի չափով, համաձայնագրով նախատեսվում է կառուցել Իսակով–Արշակունյաց ճանապարահատվածը, որը միմիյանց կկապի Երևանի մի շարք վարչական շրջաններ՝ նվազեցելով խցանումներն ու տրանսպորտային մեծ հոսքերը։ Այս ճանապարհը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմանական ճանապարհի երկարությունը 1․9 կիլոմետր է լինելու, իջատեղերով և երկրորդային ճանապարհներով կկազմի 6․6 կիլոմետր։ Բաղկացած կլինի 6 երթևեկելի գոտուց։

Վարչապետը արձագանքելով Ղալեչյանին, նկատեց՝ «Գիտեմ, որ վերլուծել ենք և եկել եզրակացության, որ այս նախագիծը քաղաքի ենթակառուցվածքների զարգացման և կանունակարգման առումով որոշակի առավելություններ կբերի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ