«Սուրենյան ջան, հերիք ա մեր վրա ջուր պզցնես…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում «բողոքել» է եղանակից՝ կատարելով հետևյալ գրառումը.

Սուրենյան Գագիկ ջան, հերիք ա մեր վրա ջուր պզցնես: Հերիք ցիկլոն-անտիցիկլոնների հետ խաղաս, այ ախպեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.

Երեկ հանրապետության առանձին վայրերում դիտվել է 35 -40մմ անձրև, որը հավասար է Արարատի կամ Արմավիրի ամբողջ մայիս ամսվա տեղումների քանակի նորմային։

Իսկ ավելի վաղ նա գրել էր.

«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ