Բաքուն ԵՄ դեսպանին մեղադրել է կողմնակալության մեջ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն անհիմն է համարել Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի արտահայտություններն Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ:

«Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և դաժան վերաբերմունքի վրա»,- գրել է Հաջիզադեն՝ X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում:

Նա նաև նշել է, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա Ադրբեջանի դատական համակարգին միջամտությունն անընդունելի է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ