Իրանը կոշտ կպատասխանի Արևմուտքից և Արևելքից եկող սպառնալիքներին կամ սահմանային սադրանքներին. Աշտիանի

Մենք, անշուշտ, կոշտ կարձագանքենք Իրանի ժողովրդի իրավունքները ոտնահարող ցանկացած քայլի։

Tasnim գործակալության փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Նա նշել է, որ Իրանը կպատասխանի ինչպես Արևմուտքից, այնպես էլ Արևելքից եկող սպառնալիքներին։

«Այս արձագանքը լինելու է կոշտ և վճռական։ Իրանը հարգում է բոլոր երկրների, հատկապես իր հարևանների իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը, բայց մենք անպայման գործ կունենանք նրանց հետ, ովքեր սադրանքներ կգործեն մեր սահմաններին։ Ռուսաստանը խոստացել է հարգել Իրանի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ, նա հաստատել է դա։ Որոշվել է, որ ԱԳՆ-ի փոխըմբռնման հուշագրում պետք է հաշվի առնվի, որ Ռուսաստանը լիովին կպահպանի մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը»։

Նշենք, որ վերջին օրերին Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին և Պակիստանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ