Մակրոնը հայտարարել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին և նշել փետրվարին Կիև կատարած այցի ժամանակ դրանք համակարգելու իր մտադրությունը:

Այս մասին Մակրոնն ասել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում։

Նա պարզաբանել է, որ Փարիզը պատրաստվում է Կիևի իշխանություններին մատակարարել 40 SCALP հրթիռ և «հարյուրավոր ռումբեր»։

«Զենքի մատակարարումների և համաձայնագրերի հետ միասին, որոնք մենք ավարտում ենք, ես նախատեսում եմ փետրվարին այցելել Ուկրաինա: Ես կհայտարարեմ այս տեքստերի վրա աշխատանքի ավարտի մասին, և կսկսվեն զենքի մատակարարումները, որոնց մասին ես խոսել եմ»,- նշել է Մակրոնը։

Այս համատեքստում նա հայտարարել է արդյունաբերական հաջողությունների մասին, որոնք Ֆրանսիային թույլ կտան Ուկրաինային ավելի շատ ռազմական արտադրանք մատակարարել, մասնավորապես՝ «Caesar» ինքնագնաց հաուբիցներ։

Նախագահը նշել է, որ առաքումները սկսվում են «իրական ժամանակում, դրանց հայտարարվելուց անմիջապես հետո»։

Նա նաև խոստացել է շարունակել աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, այդ թվում՝ շարունակել ուկրաինացի զինվորների վերապատրաստումը։

Ավարտականացման փուլում գտնվող համաձայնագիրը, որի մասին նշել է Ֆրանսիայի ղեկավարը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ է պարունակում։

Նա խոստացել է, որ դրա վրա աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նախկինում նման համաձայնագիր՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հնչած պարտավորություններին համապատասխան, Կիևում ստորագրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ