Կրասնոյարսկում սպանել են հայաստանցի վարկատուին

Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի երկու բնակչի՝ Հայաստանի բնակչի սպանության կասկածանքով, որին նրանցից մեկը մոտ մեկ միլիոն ռուբլի է պարտք, հաղորդում է ՌԴ ՔԿ տարածաշրջանային գլխավոր վարչությունը Telegram-ում:

Քննության տվյալներով՝ դեկտեմբերի 23-ին հաղորդում է ստացվել, որ հայտնաբերված դիակի վրա բռնության հետքեր կան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչներ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով):
Քննության վարկածով՝ տուժողը բուժման նպատակով պարբերաբար Հայաստանից Աչինսկ էր մեկնում: Պարտապանը որոշել է, որ ավելի հեշտ է ազատվել պարտատիրոջից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ