Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Ալիևի՝ ՀՀ-ին ուղղված սպառնալիքներին

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն իր թվիթերյան էջում ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին:

Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի ԵՄ, վերջապես ավելի շատ ուշադրություն դարձրեք այս հակամարտությանը։ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ նույն ձևով վարվելը, համահավասար քաղաքականությունը խելամիտ չէ և վտանգավոր է։ Հայաստանին ավելի շատ պետք է աջակցել ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության համար պայքարում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ