Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պարեկներն ակտավորել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը պատասխանատվության է ենթարկել ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։

Աղյուրի հաղորդմամբ՝ ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ «Մերսեդես 222» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարել է առանց ամրագոտու։

Պարեկները կանգնեցրել են «Մերսեդես»-ը և վարորդին հայտնել, որ պետք է վերջինիս ենթարկեն վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար, այնուհետև կազմել են վարչական պատասխանատվություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ