Եվս 2 դի է գտնվել. Բաքվում կահույքի արտադրամասի պայթյունի զոհերի թիվն ավելացել է

Բաքվում կահույքի արտադրամասի պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը:

«Հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Այսպիսով, արտադրամասում պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 9 -ի»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Բաքվում՝ կահույքի արտադրամասում, հունվարի 15-ի ցերեկը պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր բռնկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ