ԼՂ ՆԳ նախարարը «իրենով է արել» շուրջ 20 ավտոմեքենա, բերել ՀՀ, պահել, իսկ երեկ գիշեր՝ տեղափոխել անհայտ վայր. Իոաննիսյան

Արցախի ներքին գործերի վերջին նախարարը, որ Քոչարյանի ժամանակ ՊՊԾ-ի պետ Գրիգորի Սարգսյանի (Գրիշա Սարկիսով) որդի Կարեն Սարգսյանն է, «իրենով է արել» Արցախի ՆԳՆ հաշվեկշռից շուրջ 20 ավտոմեքենա։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսայնը:

«Այդ մեքենաների թվում են՝ 3 միավոր Toyota, 12 միավոր УАЗ, 2 միավոր Chevrolet մեքենաներ և մեկ ամբարձիչ։

Տեխնիկայի մի մասը գնված է եղել հարկատուների հաշվին, մնացած մասը որպես նվիրատվություն ստացված է եղել դրսից։

Ամբողջ տեխնիկան սեպտեմբերի 28-ին հաշվառվել է Կարեն Սարգսյանի հարազատների (օգնական, թիկնապահ, վարորդ և այլն) անունով, բերվել Հայաստան, որից հետո քողարկված պահվել Կարեն Սարգսյանին պատկանող տարածքում (կոորդինատ՝ 40.238297, 44.563397)

Նախօրոք գիշերը, ենթադրաբար, գլխի ընկնելով, որ բացահայտված է, գեներալ Կարեն Սարգսյանի տարածքից այդ ամբողջ ավտոտեխնիկան տեղափոխվեց անհայտ վայր։

Հարկատուների հաշվին գնված կամ դոնորների կողմից նվիրաբերված ու այս գեներալի կողմից թաքցված տեխնիկայի գտնվելու վայրի տեղեկությունների դիմաց խոստանում ենք դրամական պարգև»,- գրել է նա՝ մանրամասներին ծանոթանալու համար ուղղորդել fip.am:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ