Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԻԻՀ դեսպանի հետ. ինչ է քննարկվել շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Այս մասին ասված է Լևոն Տեր-Պետրոսյանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ