Կեղծիքներով և մանիպուլյացիաներով մեդիահարձակումները Սուքիասյանների դեմ շարունակվում են

Սուքիասյանների ընտանիքը դարձել է իսկական փորձադաշտ մեդիադաշտում ինքնահաստատման փորձեր անող բազմաթիվ մարդկանց համար։ Հիմնականում նախկին իշխանություններին սպասարկող շրջանակներ ու մեդիակազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական ռևանշով պայմանավորված, թիրախավորում են յուրաքանչյուր դրական գործ, որն արվում է Հայաստանում։ Վերջին տարիներին քննադատության թիրախում է Սուքիասյանների ընտանիքը, որի ներկայացուցիչներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, նաև խորհրդարանական մեծամասնության պատգամավոր է։ Սուքիասյանների դեմ կեղծիքներով, մանիպուլյացիաներով մեդիահարձակումները չեն դադարում։

Սուքիասյանների ընտանիքն ակտիվ գործարարությամբ սկսել է զբաղվել դեռևս տասնամյակներ առաջ։ Այդ ընտանիքին պատկանող ընկերություններից շատերը իսկական լոկոմոտիվ են դարձել Հայաստանի տնտեսության և բիզնես ոլորտի համար։ Ավելին, շնորհիվ Սուքիասյաններին պատկանող առանձին ընկերությունների՝ Հայաստանի տարբեր ոլորտներում ավելացել է և բարձրացել է մրցակցությունը, սկսել է գործել գնային ճկուն մրցակցություն։ Սուքիասյաններին պատկանող ընկերությունները տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարի հարկեր են վճարում, նպաստում են տնտեսության կայացմանն ու առաջխաղացմանը և ի տարբերություն շատ այլ գործարարների՝ այդ ամենն անում են լուռ, առանց գովազդային աղմուկի, առանց մեծարման և փառաբանման ճոխ շոուների։

Սակայն հայկական մամուլը, հատկապես դրա դեղին շերտը, Սուքիասյանների և, հատկապես՝ Խաչատուր Սուքիասյանի դեմ ուղղված անհիմն քննադատությունների և պատվերով նյութերից չի հոգնում և շարունակում է ամեն առիթ օգտագործել կեղծ մեղադրանքներ ու հարցադրումներ հնչեցնելու համար։

Սուքիասյանների ընտանիքին պատկանող բազմաթիվ կայացած և առաջատար ընկերություններ որոշակի օրինական գործառույթներ են իրականացնում նաև պետության հետ։ Ինչպես և շատ այլ հայտնի մարդկանց ընկերություններ, Սուքիասյաններին պատկանող ընկերությունները նույնպես մասնակցում են պետական մրցույթներին և օրենքի պահանջներին համապատասխան տարբեր ծառայություններ և ապրանքներ մատուցում պետական գերատեսչություններին։ Սակայն չգիտես ինչու, մյուս գործարարների գործարքները մամուլը չի նկատում, իսկ Սուքիասյաններին պատկանող ընկերությունները միշտ դառնում է քննադատության թիրախ և սա այն դեպքում, երբ պետությանը մատուցվող՝ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունների ապրանքների ու ծառայությունների մասնաբաժինը որոշ դեպքերում անհամեմատ ավելի քիչ է՝ քան այլ հայտնի մարդկանց պատկանող ընկերություններինը։

Անցած 4-5 տարիների ընթացքում դեղին մամուլը բազմաթիվ «հեքիաթներ» և իրականության հետ կապ չունեցող լուրեր է տարածել Սուքիասյանների բիզնեսների մասին, որոնք միշտ հիմնավոր փաստերով հերքվել են։ Հերքվել են, որովհետև բամբասանքների հիմքում եղել են ոչ թե ռեալ փաստերը, այլ սուտը։

Սուքիասյանների ընտանիքի անդամները՝ թեպետ բազմիցս ապացուցել են, որ գլխավորը ոչ թե բամբասանքներին և ստահոդ լուրերին տուրք տալն է, այլ պետության համար աշխատելը, սակայն թիրախավորումն ու մեդիահարձակումներն էլ՝ թերևս պետք է չափ ու սահման ունենան։

Ներկայում Հայաստանի ընդդիմադիր դաշտում և այդ դաշտը սպասարկող մեդիայում այդ չափն ու սահմանը վաղուց անցել են և, բացարձակապես կորցրել են պատասխանատվության զգացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ