Պատրաստվել խաղաղության չի նշանակում զենքերը հանձնել կամ հանձնվել. Գևորգ Պապոյան

«Մենք ի՞նչ ենք ասում, վարչապետն ի՞նչ նշեց «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վերջին նիստում. որ կոնկրետ Ալիևի կոնկրետ հայտարարություններ մեզ համար անընդունելի են»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչի շուրջ են բանակցում ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանության պարագայում:

«Արդյո՞ք պետք է բանակցել այն պարագայում, երբ Ալիևը ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք չեն նպաստում խաղաղությանը, ընդհակառակը՝ նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին և անթույլատրելի են մեզ համար. իհարկե այո, որովհետև միշտ բանակցության հակառակը կողմը, կամ բանակցությունից դուրս գալը նույնն է, թե ասել՝ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով: Այդպես կարծում եմ ճիշտ չէ, և մենք այդպես չենք շարժվում առաջ»,- ասաց Պապոյանը

Նա նաև նկատեց՝ խնդիրն այլ տեղ է, որ օրինակ, պատրաստվել խաղաղության դա չի նշանակում զենքերը հանձնել, կամ ընդհանրապե հանձնվել. «Խաղաղության պատրաստվելը կարող է նաև ենթադրել գորոծողություն երբ օրինակ քո մարտունակությունն ես բարձրացնում, որովհետև մեր բանակը նպատակ չունի այլ երկրից տարածքներ գրավելու, մեր բանակը ունի մեկ նպատակ՝ ՀՀ տարածքները պահել անձեռնմխելի և դա իր պարտականությունն է: Հետևաբար երբ իրենք խոսում են 8 գյուղերի, մենք խոսում ենք 32 գյուղերի մասին, բայց մենք չենք ուզում, որ լինի և՛ 8 գյուղը, և՛32 գյուղը, մենք ուզում ենք, որ Ալամաթիի հռչակագրով, երբ Հայաստանը և Ադրբեջանը կոնկրետ քարտեզով անկախացել են Սովետական միությունից, դրվեն այդ քարտեզները, այնուհետև այդ քարտեզների կոնկրետ կորդինատները հայտնաբերվեն և տեղում գնա հանաձնաժողովը ասի օրինակ, ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանաը այսինչ գյուղում անցնում է ենթադրենք այստեղով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ