Բահամյան կղզիներից վերադառնալիս ձերբակալվել է Խուլիո Իգլեսիասը. ինչ է հայտնաբերվել 80-ամյա երգչի ճամպրուկներում

Իսպանացի երգիչ և երգահան Խուլիո Իգլեսիասը ձերբակալվել է Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում՝ ճամպրուկների պարունակությունը ստուգելու ժամանակ։ Ճամպրուկներում արգելված ապրանքներ են եղել:

Այս մասին գրել է ABC թերթը։

Ըստ աղբյուրի, Պունտա Կանա օդանավակայանում 80-ամյա երգիչը ձերբակալվել է Բահամյան կղզիներից վերադառնալիս։

Ուղեբեռում ավելի քան 40 կգ մթերք է հայտնաբերվել, ինչի ներմուծումը Դոմինիկյան Հանրապետություն արգելված է։

Երգիչն ու նրա հետ ճամփորդող անձինք մի քանի ժամ պահվել են օդանավակայանում, այնուհետ ազատ են արձակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ