Դիլիջանի սարերում ջերմաստիճանը հասել է -18 աստիճանի, սառցակալել է «Հանքային ջրեր» ջրընդունիչը

Նախորդ գիշեր Դիլիջանի հարակից սարերում ջերմաստիճանը հասել է մինչև -18 աստիճանի, ինչի հետևանքով սառցակալել է «Հանքային ջրեր» ջրընդունիչը՝ նվազեցնելով Դիլիջան հոսող ջրի քանակը:

Այս մասին հայտնել են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

«Այսօր վաղ առավոտից «Վեոլիա Ջուր» ընկերության «Ջրառ» ծառայության աշխատակիցները ջրընդունիչի տարածքում իրականացրել են սառույցի կոտրման և հալեցման աշխատանքներ՝ ապահովելով ջրի անարգել հոսքը դեպի «Բլդան» և «Ֆրոլովո» մաքրման կայաններ, այնտեղից էլ Դիլիջան:

Այս պահին քաղաքում կանոնավոր ջրամատակարարումը լիովին կարգավորված է»,- ասված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ