Մեքենայով բախվել է պատին և հայտնվել ռեստորանի տարածքում. 27-ամյա կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Ն․-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ռեստորանի պատին և հայտնվել ռեստորանի տարածքում։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ