Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հունվարի 15-ին լիրան (Թուրքիայի դրամական միավոր) ռեկորդային անկման ցուցանիշ է գրանցել:

Մասնավորապես 1 դոլարի դիմաց տրամադրվող լիրան հասել է 30.10-ի, իսկ 1 եվրոյի դիմաց՝ 33-ի:

Նշվում է նաև, որ լիրայի անկման ցուցանիշները շարունակվել են գրանցվել 2024-ի առաջին շաբաթից:

Դեռևս հոկտեմբերի 18-ին Թուրքիայի ԿԲ-ի տվյալների համաձայն՝ դոլար/լիրա հարաբերակցություն ճգնաժամային էր. 1 դոլարին համարժեք լիրան հասել էր 28.21-ի:

Նույնը տեղի էր ունեցել եվրո/լիրա հարաբերակցությունում: Եթե մինչև 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 եվրոյի դիմաց կարելի էր ստանալ 21.5 լիրա, ապա այդ ժամանակ կարելի էր ստանալ 27 լիրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ