Ծեծկռտուք Երևանում, կան վիրավորներ. Պարույր Հայրիկյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանները

Հունվարի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ժամը 01:40-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն Ձոր 1 թաղամասի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այս մասին այսօր գրել է shamshyan.com-ը:

Նշված հասցեում ոստիկանները պարզել են, որ թաղամասի թիվ 14 տան սենյակում վարձակալման հիմունքներով բնակվողներ 34-ամյա Վաչագան Բալայանն ու 41-ամյա Թադևոս Մելքումյանը վիճաբանել են, ապա միմյանց հարվածներ հասցրել, ինչի հետևանքով 2-ն էլ գլխի շրջանում ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ