Արայիկ Հարությունյանի եղբայրը ներկա չի եղել Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքին և որևէ վիճաբանության չի մասնակցել

Մամուլում տարածված տեղեկություններն առ այն, որ ԱՀ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը, իբր ներկա է եղել ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքին և այնուհետև մասնակցել է ծագած վիճաբանությանը, չեն համապատասխանում իրականությանը։

«Հարությունյանի եղբայրը ոչ միայն չի մասնակցել վիճաբանությանը, այլև ընդհանրապես ներկա չի եղել ոչ այդ խնջույքին, ոչ էլ տվյալ տարածքում ընդհանրապես։ Թե որտեղից է «մամուլ» կոչվածը մոգոնում նման լուրեր, որն է դրանց շարժառիթը, կարելի է միայն կռահել։

Միայն կասեմ, որ մասնակիցների ցանկը պարզելը շատ հեշտ էր, ընդհամենը պետք է դիտել տվյալ ռեստորանի տեսախցիկների ժապավենը և ամեն ինչ կընկնի իր տեղը»,- InfoPort-ի թղթակցի հետ զրույցում ասաց խնջույքի մասնակիցներից մեկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ