ԱԺ-ում հիմա կա մարդ, որ իր անուն- ազգանունը գրել չգիտի, բայց գիտությունների թեկնածու է. Ալեն Սիմոնյան

Հարգանքն ու ժողովրդականությունը կոչումներով չեն որոշվում։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

«Մականանունավոր մարդիկ կան, ես այդ ցանկը գիտեմ, որոնք երաժշտության ոլորտում կոչում են ստացել։ Հիմա էստեղ (Ազգային ժողովում.) էլ կա, չեմ ուզում անունը տալ, իր անուն-ազգանունը գրել չգիտի, էստեղ ելույթ ունենալ չի կարողանում, գիտությունների թեկնածու է ստացել։ Հիմա ենք ուղղում այդ սխալները»,– հայտարարեց Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ այսօր այլևս էլիտաներ չկան, կա մի էլիտա, դա ժողովուրդն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ