Պետությունը չէ, որ պետք է որոշի, թե որ արտիստն է վաստակավոր. Վահագն Ալեքսանյան

Պետությունը չէ, որ պետք է որոշի, թե որ արտիստն է վաստակավոր, որ արտիստն է ժողովրդական: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախագծին, որով փոփոխություններ կլինեն «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում։

«Բայց եթե ինձ ինչ-որ մեկը կարող է բացատրել, թե ինչու է այդ չափանիշներով Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ, օրինակ, Տիգրան Ժամկոչյանը՝ չէ, ես չեմ կարողանա դա հասկանալ»,- ասաց նա և նշեց, որ ինքը բոլոր տեսակի երաժշտություն լսում է:

«Ո՞վ է ասել, որ ժողովրդի համար ինչ-որ երգիչ պետք ա լինի էլիտա: Ո՞վ է որոշել, որ երգիչը լինի էլիտա, իսկ ասենք՝ ատաղձագործը էլիտա չի, ինչո՞վ է տարբերվում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ