«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքների փաթեթի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.
«ՀՀ-ում ի՞նչ են արել, ծառայություն են մատուցել, գնացել, մեկի երեխու հարսանիքին լավ երգել են, շեֆն ասել ա՝ կազմակերպեք, սրան ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք:
Մականունավոր մարդիկ կան, ես ցանկը գիտեմ, մի հատ տեսեք՝ ո՞ւմ են ժողովրդական ու վաստակավոր տվել»,- ասաց նա: