ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողը կժամանի Հայաստան․ կքննարկվեն առկա մարտահրավերները

ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նևյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան։

Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նշվում է, որ երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները և կորոշի հետագա համագործակցության ոլորտները։

Հայաստանում Նևյուն կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին։

Վրաստանում նա հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, հակակոռուպցիոն ինստիտուտների, հետաքննչական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ