Հարսանիքներին կլկլացնողները չեն պետությունը. Ալեն Սիմոնյան

Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն է. ուրիշ ոչ մի երկրում չկա, Լուչանո Պավարոտին կամ Մայքլ Ջեքսոնը ժողովրդական արտիստ չեն եղել, իրանք կան ու եղել են որպես մարդկության համար արժեք. Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախագծին, որով փոփոխություններ կլինեն «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում։

«Հայաստանում գնացել են մեկի երեխու հարսանիքին լավ երգել են, շեֆն ասել ա՝ սրան կազմակերպեք ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Ես էդ ցանկը գիտեմ՝ մականունավոր մարդիկ կան, որոնք վաստակավորի կոչում են ստացել»,- ասաց նա։

«Դրանք չեն պետությունը, որ կլկլացնում են հարսանիքներին»,- ընդգծեց նա եւ հավելեց, որ դա սովետական ժառանգություն է եւ ոչ մի զարգացած երկրում նման բան չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ