Երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները. Վազգեն Հարությունյանը մանրամասնեց

«30 ավտոբուսներից 28-ը, որը պլանավորված էր ներմուծել նախորդ պայմանագրի շրջանականերում արդեն Երևանում են»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ մյուս 2-ն այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն Երևան և մատակարարն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարած կլինի:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները:

Հարությունյանը արձագանքեց. «Սպասում եմ 2 ավտոբուսներն էլ գան, մաքսազերծման աշխատանքներ կատարենք: Ենթադրում եմ 15-20 օրից կսկսենք սպասարկել»:

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ երթուղիներից մեկը պետք է անցնի Դավիթ Բեկով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ