Ավտոմեքենայից դուրս է եկել ու կրակել․ Աբովյանում ավտովթարի պատճառով կրակոցներ են հնչել

Երեկ՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

ԻՆչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս է եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ