Գերմանիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի

Գերմանիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմին, որը, ըստ Գերմանիայի պաշտպանության նախարարության սցենարի, կարող է սկսվել 2025-ի ամռանը։

Այս մասին գրում է Bild-ը:

«Ըստ իքս օրվա, գաղտնի փաստաթղթի համաձայն, ՆԱՏՕ-ի հրամանատարը 300 հազար զինծառայող կտեղափոխի արևելյան եզր, այդ թվում, 30 հազար Բունդեսվերի զինվոր», — ասվում է հրապարակման մեջ:

Հրապարակման համաձայն, էսկալացիան, իբր, կարող է սկսվել 2024-ի փետրվարին, Ուկրաինայի ԶՈՒ դիրքերի վրա Ռուսաստանի ակտիվ հարձակմամբ, որը, մինչև նույն տարվա հունիսը, կավարտվի ուկրաինական բանակի նահանջով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ