Հարբած վիճակում խուլիգանություն կատարած Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ ԳՇ նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է։

Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։

Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել էր երեկ։

Ավելի վաղ նրա պաշտպանը հայտնել էր, որ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Խաչատրյանի մասնակցությամբ խուլիգանության գործով կա 5 ձերբակալված անձ:

Հիշեցնենք՝ Կոտայքում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ։ Գինովցած Խաչատրյանը կրակոցներ էր արձակել տեղի ռեստորաններից մեկում, որի հետևանքով վիրավորվել էր հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը դիմել էր փախուստի, որից հետո ՆԳՆ ոստիկանությունը հայտնաբերվել էր նրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ