Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է, որ Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր։

«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` 18:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` նախագայությամբ դատավոր՝ Գագիկ Պողոսյանի»,-գրել է նա։

Ավելի վաղ Հարությունյանը հայտնել էր, որ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրել է, որ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնել էինք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան։

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է Կոտայքում տեղի ունեցած միջադեպի գործով։

Երեկ քննչական կոմիտեն էլ հայտարարություն էր տարածել, որ կատարված դեպքի գործով 5 անձ ձերբակալվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ