«Աթենք» ՍՊԸ-ի 67-ամյա վարորդը ավտոբուսը վարելիս հանկարծամահ է եղել. ավտոբուսում եղել են մեծ թվով աշխատակիցներ, որոնց կյանքը վարորդն է փրկել

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտա — Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի գյուղերից մեկի բնակիչ, 67-ամյա Վարուժան Ա.-ն է, ով աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում որպես վարորդ և նշված ՍՊԸ-ին պատկանող ծառայողական ավտոբուսով Կոմիտաս 22 հասցեում կանգառ է արել, որպեսզի ուղևոր վերցնի, ու այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատթարացել է։ Քաղաքացիները ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն և ժամանած բժիշկների խումբը արձանագրել են վարորդի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ