Էլմիրա Կարապետյանը դարձել է ISSF Grand Prix 2024-ի փոխչեմպիոն

Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։

Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Մրցումային 2-րդ օրը, 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում, Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով 2րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։

Եզրափակչում, պահպանելով դիրքերը, Կարապետյանը 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ