Չպետք է խորշենք ինքներս մեզ հարց տալ՝ ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պետությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող նիստում կայացած իր ելույթից։

Իր խոսքում վարչապետը նախ նկատել է՝ մարզեր կատարած այցերի վերաբերյալ ամենատարբեր վարկածներն են քննարկվում, իսկ որպես կանոն այդ վարկածները իրականության հետ քիչ կապ են ունենում։

«Այս հանդիպումները մենք ունենում ենք, որովհետև կարծում ենք, որ կուսակցությունը առողջ և կենսունակ լինելու համար պետք է մշտական գաղափարական քննարկումների պրոցես ունենա, և այս հանդիպումները մեզ համար հիմնականում գաղափարական հարցեր քննարկելու հարթակ են։ Հատկապես այսօր թե՛ կուսակցության, թե՛ ՀՀ-ի համար շատ կարևոր են, և այդ խոսկացությունը մենք ոչ միայն կուսակցության ֆորմատով ենք իրականացնում, այլ փորձում ենք դարձնել դա հայաստանյան քննարկման կարևոր թեմաններից մեկը։ Մեր այդ քննարկումների առանցքում Հայրենիք-պետություն հասկացությունների փոխհարաբերությունների հարցն է և մեր ընկալումների հարցը։ Այս փուլում սա շատ կարևոր հարց է։

Այսպիսի խոսակցությունները ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ նշանակություն ունեն․ 2021 թվականից խոսում եմ այդ թեմայով և առաջ եմ քաշում հայրենասիրության այն մոդելի համար, որը մեր բոլորիս հավաքական մտքի մեջ կա և յուրաքնաչյուրիս մտքի մեջ կա։ Հարցը շատ պրակտիկ է․ 2024 թվականի աշխատանքային օրերը ես սկսել եմ այս հարցի շուրջ մտածելով։ Ես աշխատանքային առաջին օրը այցելություն կատարեցի դպրոցներ, մարզադահլիճներ և այդ այցերի տպավորություններով ահագնացավ այդ խնդիրը իմ մեջ․ հայրենասիրության մոդելը ո՞րն է, շատ կարևոր հարց կա․ Կառավարությունն ու պատասխանատուները բոլորս այս հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք, որովհետև ասում ենք՝ էս ի՞նչ է տեղի ունենում, թվում է թե ինչ հայրենասիրական ծրագիր է՝ մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց երբ բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ իրականությունը մեր պատկերացումներից կտրված է, և վերադառնում ենք հայրենասիրության մոդելի հարցին։

Հարց է ծագում՝ այն մարդիկ, որոնք այդ ամբողջ աշխատանքը անում են, և միշտ չի, որ ստացվում է լավ արվի այդ աշխատանքը, այդ մարդիկ հայրենասե՞ր չեն, ես ոչ մի կասկած չունեմ այդ մարդկանց հայրենասիրության մեջ, պարզապես խնդիրն այն է, որ մեզնից շատերի և հավաքական ընկալման մեջ հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է։ Մենք շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք այն՝ ոտի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում ենք անում մեր աշխատանքը, և մեզ մոտ հարց չի ծագում, թե ի՞նչ որակով ենք անում այդ աշխատանքը։ Շատ դեպքերում մենք ինքներս էլ չենք նկատում մեր աշխատանքի թերությունը՝ ինձնից սկսած շինարարով ավարտած, որովհետև բաներ կան, որ մեզ համար սովորական են, տենց էլ պետք է լինի։ Օրինակ՝ կախիչ է կախած է, ինչ կարիք կա ստուգել աշխատո՞ւմ է, թե՞ ոչ։ Հիմա կպոկվի, երեխեք են, թող պիջակը կամ ժակետը աթոռին քցեն, պահարանի գլխին դնեն, բայց այստեղից է մեր բոլոր խնդիրներն ու դրանց լուծումը։ Չպետք է խորշենք ինքներս մեզ հարց տալ՝ ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պետությունն ու ի՞նչ է հայրնեասիրությունը»,- նշել է նա։

Այնուհետև վարչապետը հիշատակել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ հնչած մի արտահայտություն, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմ է․ «Դա ինձ շատ դուր եկավ։ Թող մեր երկրում լինեն մի ձեռքի կամ երկու ձեռքի վրա հաշված մարդիկ, որոնք հայրենասեր չեն, բայց մյուսներս չենք կարող հայրենասեր չլինել, խնդիրն այն է, թե մեր հայրենասիրության տեսական թեզի պրակտիկ կիրառումը ինչի մեջ է արտահայտվում ու ոնց։ Այդ միտքը դրա համար ինձ դուր եկավ, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմ է։ Եթե ես ավստոբուսի վարորդ եմ, ես ակնհայտորեն տասնյակ անգամներ հոտնկայս խմել եմ հայրենիքիս, երկրի հող ու ջրի, զինվորի կենացը, չի կարա այդպես եղած չլինի, և դրա մեջ կեղծիք չկա, բայց կարևոր է, որ երբ ես գնում եմ նստում ավտոբուսի ղեկին, արտահայտվի այդ հայրենասիրությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ