Պենտագոնի ղեկավարը հիվանդանոցից էլ շարունակում է վերահսկել գերատեսչության ամենօրյա գործունեությունը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ում մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, շարունակում է մնալ հիվանդանոցում։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Նախարարը լավ վիճակում է գտնվում, նա կապի մեջ է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ունի անվտանգ հաղորդակցությունների լիարժեք հասանելիություն և շարունակում է վերահսկել գերատեսչության ամենօրյա գործունեությունը ամբողջ աշխարհում», — նշել է նա։

Նրա խոսքով՝ Պենտագոնը դեռևս տվյալներ չունի Օսթինի հիվանդանոցից դուրս գրվելու հնարավոր ժամկետների մասին․ «Այս պահին մենք նախարարի դուրսգրման կոնկրետ ամսաթիվ չունենք, բայց կշարունակենք ամեն օր թարմացնել տեղեկատվությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ