Wildberries-ը կփոխհատուցի հրդեհի հետևանքով կորցրած պատվերների համար

Wildberries-ը խոստանում է հաճախորդների գումարները վերադարձնել պահեստում հրդեհի հետևանքով կորցրած պատվերների համար:
Վաճառողները փոխհատուցում կստանան վնասված կամ կորցրած ապրանքների համար։

«Հրդեհի վերացման են ուղարկվել Սանկտ Պետերբուրգի բոլոր հրշեջ ստորաբաժանումները։ Մենք բանակցություններ ենք վարում ԱԻՆ-ի հետ ուղղաթիռից մարելու հնարավորության մասին»,-հայտնել է ընկերությունն իր Telegram ալիքում։

Wildberries-ի հաղորդագրության համաձայն՝ տուժածներ և բուժօգնության համար դիմողներ չկան. աշխատակիցները տարհանվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ