Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ անդրադարձավ նաև 2022 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն անընդհատ արվող որոշակի հղումներին, որոնցով փորձ է արվում Հայաստանին վերագրվել ինչ-ինչ պարտավորությունների ստանձնում:

«Երկու նրբության վրա եմ ուշադրություն հրավիրում: Առաջինը, որ ըստ էության այդ եռակողմ հայտարարության կողմերից 2-ը ստորագրման պահից մինչև 2023-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ըստ էության ցույց են տվել, որ փաստաթուղթն ըստ էության իրենց համար գոյություն չունի: Այն գործողությունները, որոնք որ ձեռնարկվել են ԼՂ-ում ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ՝ դրա վկայությունն է:

Չի կարող այնպես լինել, որ Եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթը այլևս չկա, 3-րդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ:

Ադրբեջանից ասում են՝ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ հասանք նրան, որ արձանագրվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը գրված չէ: Գոյություն չունի նման բան: Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն ՀՀ որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի:

Ընդհակառակը, գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում, և բնական է, էլ ով պետք է ապահովեր:

Էլ չեմ ասում, Ադրբեջանն արդեն 3 տարի «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը:

Ով որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի Նոյեմբերի 9ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Բայց այդ բարգևը ոչ մեկը չի կարող ստանալ, քաի որ նման արտահայտություն գոյություն չունի»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ