Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին. Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին:

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվել է Գավառ քաղաքում:

«Սահմաների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ մեր դելիմիտացիայի հանձնաժողովները պետք է վերաարտահատեն այն սահմանները, որոնք եղել են Ալմաթի հռչակագիրն ընդունելու պահին»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ