Նարե Գաբրիելյանը՝ ISSF Grand Prix 2024-ի հաղթող. Սլովենիայում մեկնարկել է հրաձգության միջազգային մրցաշարը

Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային առաջին օրը, 10 մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով, 2րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ փուլ։

Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Եզրափակչում, միանձնյա առաջատար լինելով 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։

Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ