Էդուարդ Շարմազանովի երիտասարդ տարիների լուսանկարները մեծ աշխուժություն է առաջացրել համացանցում

Էդուարդ Հովսեփի Շարմազանովը հունական ծագմամբ հայազգի քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում։

1997 թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006 թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։

Մանկավարժական գիտությունների թեկնածու, մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

Համացանցում հայտնվել է նրա երիտասարդ տարիների լուսանկարները։ Լուսանկարներից պարզ երևում է, թե այս տարիների ընթացքում որքան է փոխվել նա․․․հետո էլ ասում եք բան չի փոխվել․․․տո լավ էլ փոխվելա․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ