Ձեր վիշտը մեր վիշտն է, ահաբեկչության դեմ պայքարում միշտ Թուրքիայի կողքին ենք. Զաքիր Հասանովը ցավակցել է Յաշար Գյուլերին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցական ուղերձ է հղել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին:

«Խորապես վշտացրեց այն լուրը, որ հունվարի 12-ին Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ են սպանվել և վիրավորվել «Փենչե-Քիլիթ» հակաահաբեկչական գործողության շրջանակում հարձակման հետևանքով։

Ձեր վիշտը մեր վիշտն է: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումները։

Ահաբեկչության դեմ պայքարում մենք միշտ ձեր կողքին ենք և աջակցում ենք Թուրքիայի եղբայրական զինված ուժերին: Ահաբեկչության դեմ կոշտ պայքարում մենք միշտ աջակցում ենք Թուրքիայի եղբայրական զինված ուժերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ