Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, ինստիտուցիոնալ ճանապարհով. վարչապետի արձագանքը ԲԴԽ-ի տեսանյութին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վերահրապարակել է ԲԴԽ պատրաստած «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» խորագրով տեսանյութը և գրել.

«Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին:

Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաեւ օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ