Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհին բեռնատարներ են արգելափակվել

Հունվարի 12-ին` ժամը 19:12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի բեռնատարը։

Ժամը 21:15-ից մինչև հունվարի 13-ը, ժամը 02:35-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ևս 4 բեռնատար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ