Կոտայքի մարզում 40-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել՝ կաթվածահար անելով երթևեկությունը. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով կան վիրավորներ։

Այս պահին պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ աղբյուրի, վիրավորների թիվը հնարավոր է 10-ից ավել լինի:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ