Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սննդի կետի սառնարանին և ցուցանակներին. 6 տուժածից մեկը հղի, մյուսը երեխա է

Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում «Մերսեդես Վիանո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ «Ախպերների մոտ» սննդի կետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող՝ դրսում տեղադրված սառնարանին ու ցուցանակներին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մեկն էլ՝ հղի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ